Հայտնի ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Մեցները սեփական տան մոտ մահացած է գտնվել: Հիմնական վարկածն ինքնասպանությունն է:
63-ամյա իրավաբանի մարմինը հայտնաբերվել էր Մորբիհանի ծովածոցի ջրերում` Բրետանոի նրան պատկանող կղզուց ոչ հեռու: Տղամարդը մահվանից առաջ գրություն էր թողել:
Մի քանի տարի առաջ Մեցները ներկայացնում էր Ռոման Աբրամովիչի շահերը, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Մեցների ծառայություններից օգտված ամենահայտնի ընկերությունն է Continental Airlines-ը, որին դատարանն անմեղ էր ճանաչել 2000թ. Փարիզում Concorde զբոսանավի աղետի ենթարկվելու համար, գրում է og.ru-ն:
Մեցների հաճախորդների թվում են եղել նաեւ Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը, ֆրանսիական Societe Generale բանկի նախկին թրեյդեր Ժերոմ Կերվիելը եւ մի շարք այլ բարձրաստիճան անձինք ու պետական առաջնորդներ:




























