Շուրջ մեկ օր բանտի աշխատակիցներին պատանդ պահող հունաստանցի հանցագործը հանձնվել է ոստիկանությանը: Հունական ոստիկանությունը հայտնել է, որ հինգ պատանդներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ալբանացի Ալկետ Ռիտզայը բանտում պատանդներ է վերցրել եւ պնդում էր, որ ինքը ռումբ ունի եւ կպայթեցնի այն, եթե իրեն թույլ չտան գնալ: Դա բանտից փախչելու նրա երրորդ փորձն էր:
Արդեն 2006 եւ 2009թթ. Ռիտզային հաջողվել էր փախչել հունական Կորիդալոս բանտից: Այն ժամանակ նա օգտագործել էլ ուղղաթիռ, իսկ նրա հետ փախել էր Հունաստանի ամենահայտնի հանցագործը` ահաբեկիչ եւ առեւանգող Վասիլիս Պալեոկոստասը:




























