Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին՝ Գոշ գյուղի խաչմերուկում, մարտի 17-ին, Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի 22 ՕՕ 286 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հաղարծին գյուղի բնակիչները, ոստիկանները եւ փրկարարները վերամբարձ կռունկով Աղստեւ գետից դուրս էին բերում այնտեղ հայտնված «Նիվա» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա:
Վրաերթի ենթարկվածը, հետաքրքրությունից ելնելով, փողոցը փորձել է անցնել գետն ընկած «Նիվա»-ն տեսնելու համար, եւ այդ պահին էլ վրաերթի է ենթարկվել: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:




























