Հռոմի նոր պապը որոշել է Բուենոս-Այրեսի մայր տաճարին նվիրել կարդինալի իր մատանին: Այդ մասին հայտնել է տաճարի ներկայացուցիչ Ալեխանդրո Ռուսսոն` տեղի հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում: 

Ըստ նրա` Պապն իր որոշման մասին հայտնել էր մարտի 17-ին, երբ առաջին ագամ հավատացյալներին էր դիմել ավանդական Angelus աղոթքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Մարտի 17-ին Բուենոս-Այրեսի մայր տաճարում երախտիքի պատարագ է մատուցվել Հռոմի պապի գահակալության առիթով: Բացի դրանից, առաջիկա օրերին տաճարը կդառնա մարտի 19-ին նախատեսված Պապի գահակալության հանդիսավոր արարողությունների կենտրոն: Սպասվում է, որ մարտի 18-ի երեկոյան մի շարք կաթոլիկական միավորումների ներկայացուցիչներ տաճարի մոտ կսկսեն տոնական արթուն հսկողությունը: Այն կտեւի մինչեւ Վատիկանում Պապի գահակալության արարողության սկսվելը: