Ռուսաստանի Օլխոնսկի շրջանի Ելանցի գյուղում, այսօր՝ մարտի 18-ին, առավոտյան վառվել է փայտե մի տուն. զոհվել է 6 մարդ։

Տան այրվելու մասին հայտնի է դարձել առավոտյան ժամը 7-ին։ Մի քանի րոպե անց հրշեջ մեքենան արդեն տեղում էր։ Փրկարարների գալու պահին տունն այրվում էր ներսից։ Հրշեջները նետվել են կրակի մեջ՝ մարդկանց դուրս բերելու, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մեծ սենյակում նրանք հայտնաբերել են մահացած երեք կնոջ եւ մեկ տղամարդու մարմիններ։ Ավելի ուշ տան նկուղում նրանք գտել են եւս մեկ զոհվածի։ Ծխից խեղդված տանտիրուհուն  հայտնաբերել են միայն տունը մանրամասն զննելուց հետո։ Նա պառկած է եղել բազմոցի հետեւում՝ տնային իրերի տակ։

Հայտնի է, որ այրված տանտերերին բազմիցս զգուշացրել են հրշեջ անվտանգության մասին։ Վարկածներից մեկի համաձայն ՝ կրակը տարածվել է կենցաղային սարքերի անսարքության պատճառով։