Մարտի 16-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության ծառայողները Սայաթ-Նովա փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 24-ամյա Անդրանիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ նա  փետրվարի 27-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր  գողության  մեղադրանքով: