«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին:
Ֆիլմը կոչված է պատմական Հայաստանի հին եւ հռչակավոր այդ քաղաքի պատմությունն ու աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից մատչելիորեն ներկայացնել եւ միջազգային հանրությանը սթափության կոչ անել:




























