Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքության պատրիարք Ֆիլարետը (Դենիսենկո) քննադատել է Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոսին՝ պապական մեքենայից հրաժարվելու համար: Այդ մասին նա հայտարարել է  ուկրաինական «5-րդ ալիքի» հեռուստաեթերում: 

Ֆիլարետը պարզաբանել է, թե ինչու է ինքը շրջում գործարարների նվիրած Mercedes-ով. նման մեքենան շքեղություն չէ, այլ անհրաժեշտ փոխադրամիջոց: 

Ֆիլարետին 777 համարանիշներով ամերիկյան Mercedes 600-ով առաջին անգամ նկատել էին 2009թ. վերջին` «Մեր Ուկրաինա»-ի համագումարին, գրում է NEWSRu.com-ը:

Մարտի 13-ին  Հռոմի նոր Պապ ընտրված Ֆրանցիսկոսը հայտնի է իր խստակյացությամբ: Պապը հրաժարվել է մեքենաներից եւ մինչ ընտրվելը  կրում էր  մաշված կոշիկներ, որը  նվիրել էին իր թեմի  հավատացյալները: Իր առաջին ճառում Ֆրանցիսկոսը հայտնել է, որ կցանկանար  տեսնել «աղքատ եկեղեցի՝ աղքատ մարդկանց համար»: