Մերձմոսկովյան շրջանում ազատ է արձակվել Աֆղանստանի առեւանգված քաղաքացին: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, հաղորդել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի շրջանային վարչության կայքը։
Հետաքննության վարկածով՝ 2013 թվականի մարտի 16-ին երեք հանցագործներ հետեւել են աֆղանցի գործարարին Կոտելնիկիի նրա տան մոտ։ Տղամարդուն ծեծել են, ուժով նստացրել նրա՝ Porsche Cayenne մեքենան եւ հինգ միլիոն ռուբլի փրկագին են պահանջել, գրում է «Լենտա.ռու»-ն։
Գործարարը կապվել է իր ֆիրմայի աշխատակցուհու հետ։ Կինը դիմել է իրավապահ մարմիններին։ Մարտի 17-ին՝ փրկագնի մի մասը ստանալիս ձերբակալվել է Ադրբեջանի 30-ամյա մի քաղաքացի։ Դրանից հետո նրա հանցակիցները ազատ են արձակել առեւանգվածին։


























