Մարտի 17-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան ընկել է Աղստեւ գետը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հաղարծին-Իջեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի 09ՍՕ574 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 69-ամյա Սուրեն Գաբրիելյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել գետը:
Հրշեջ-փրկարարների եւ ավտոկռունկի համատեղ ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից:
Զոհեր եւ տուժածներ չկան:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























