Ֆրանսիայի Սենատում մարտի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա էին նաեւ բարեկամական խմբի մի շարք անդամներ։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրել է 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված ֆրանկոֆոն միջավայրի եւ ֆրանսերենի խրախուսմանն ու զարգացմանը: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, 2013թ. եւս Հայաստանն առաջնային տեղն է գրավում Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում` Ֆրակոֆոնիայի միամսյակի շրջանակներում անցկացվող 350 միջոցառումներով:
Ողջունելով ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետեւողական քաղաքականությունը` Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը եւ խմբի անդամ մյուս սենատորներն իրենց պատրաստակամությունը են հայտնել հետագայում եւս սատարելու Հայաստանին։




























