Մարտի 18-ին, ժամը 07.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտ ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Զիլ-130» մակնիշի 07 SO 390 (վարորդ՝ Թորգոմ Խաչատրյան) եւ «ԳԱԶ 31» մակնիշի 68 ՕՍ 600 համարանիշների (վարորդ Լյովա Ասլայան) ավտոմեքենաները:




























