Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը թուրքական Kanalturk հեռուստաընկերության եթերում պարզաբանումներ է արել քրդական հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ նշելով Թուրքիայից PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ուժերի դուրս գալու ժամանակահատվածը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Սեդուլլահ Էրգինը նշել է, թե սխալ է այն տեսակետը, թե «Իմրալըի գործընթաց» կոչվող քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը կտեւի տարիներ՝ շեշտելով, թե PKK-ի զինյալները մարտի 21-ից մինչեւ տարեվերջ կհեռանան Թուրքիայից։ Նախարարը հայտնել է, թե PKK-ի զինյալների հեռանալու հետ կապված նոր օրինագիծ են պատրաստելու՝ ապահովելով գործընթացը։

Անդրադառնալով բանտերում գտնվող քուրդ զինյալների նկատմամբ համաներման հետ կապված հարցին, Սեդուլլահ Էրգինը նշել է, թե նման բան օրակարգում չկա։