Ներկա պահին կազմվում է համամասնական ցուցակը, որով Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի վագանու ընտրություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Հարցին, թե ինչու ընդդիմադիր ուժերին չհաջողվեց միավորվել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, նա պատասխանեց, որ պատճառը պետք չէ փնտրել ՀԱԿ-ում: «Ճշտեք այլ ընդդիմադիր ուժերից, բայց պատճառը ՀԱԿ-ում չէ»,-ասաց Ջհանգիրյանը:
Միաժամանակ նա չբացառեց, որ այդ ընտրություններին առանձին-առանձին մասնակցող ընդդիմադիր ուժերը միավորվեն արդեն Երեւանի ավագանիում:




























