Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում սպասվում են տեղումներ, հանրապետության տարածքի մնացած մասում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ: Երկուշաբթի սկսված ջերմաստիճանի անկումը կշարունակվի, տաքացում կսկսվի միայն չորեքշաբթի կեսօրից:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, ցերեկը` +11+13:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,

Կոտայքում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,

Գեղարքունիքում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,

Լոռիում` գիշերը` -3-8, ցերեկը` +2+7,

Տավուշում` գիշերը` -2+3, ցերեկը` +7+12, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` -1+2, ցերեկը` +8+13, 

Արարատում` գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,

Արմավիրում` գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` 0+3, ցերեկը` +10+14, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+7, ցերեկը` +7+12, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` -1+4, ցերեկը` +2+7,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +1+4, ցերեկը` +7+12: