Յուրաքանչյուր տարի Հայաստանի ԱԻ նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում հանրապետության բոլոր ջրային ավազաններում (գետեր, վտակներ, սելավատարներ, հեղեղատարներ եւայլն)` պարզելու դրանց վիճակն ու հնարավոր վարքագիծը վարարումների դեպքում։

ՀՀ ԱԻ նախարարությունը 2013 թ. հնարավոր գարնանային վարարումների եւ սելավների ռիսկերից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

ԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ` ջրածածկման հնարավոր վտանգի մասին տեղյակ են պահվել նաեւ բոլոր մարզպետարանները։ Բոլոր մարզերում անցկացվել են ջրածածկումների թեմայով ուսումնավարժություններ։