Մարտի 17-ին Երեւանի թիվ 1 հիվանդանոցում 48-ամյա մի տղամարդու աղիներից թմրանյութի փաթեթ են հանել: Վերջինս Վանաձորի բնակիչ է: Նրան ոստիկանները հայտնաբերել են Երեւան-Էջմիածին ճանապարհին «Պաջեռո» մակնիշի մեքենայի մեջ:
Տղամարդու տարօրինակ վարքը ստուգելու համար նախ փորձել են խմածությունը որոշել, ապա տղամարդուն տեղափոխել են պրակտոլոգիայի բաժին ու աղիների լվացման արդյունքում հանել 6 սմ երկարության թմրանյութի փաթեթ: Նա հիվանդանոցից արդեն դուրս է գրվել:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ նա ձերբակալված է, կատարվում է քննություն:




























