Ռուսաստանում դատարանը կալանավորել է ավազակության մեջ մեղադրվող, հայկական հանցավոր խմբավորման պարագլուխ Սուսեր Մադաթյանին, ում դեմ մահափորձ էր պատրաստվում:

Ավելի վաղ հաղորդվում էր Դաղստանից ժամանած վարձու մարդասպանի ձերբակալության մասին, ով մահափորձ էր պատրաստում Սուսերի դեմ: Սուսերի մոտից խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կեղծ անձնագիր` ՌԴ քաղաքացի Ռոբերտ Յուրիի Օգանեզովի անունով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՆԳՆ տվյալներով, դաղստանցի քիլերը պատրաստվում էր Սուսերի վրա կրակել իրեն տրված մեքենայից: Նա պատրաստվում էր կայանել մեքենան Սուսերի Porsche Cayenne-ի հետեւում եւ կրակ բացել:

Ոստիկանությունում հայտնել են, որ Սուսերը կասկածվում է մի ամբողջ շարք առեւանգումների մեջ, որ կազմակերպվել էին քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանի` «Կյաժ Հակոբի» կողմից: Մելիքսեթյանը 2010թ. սեպտեմբերին դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման: Սուսերի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ոստիկանները փորձում են պարզել նրա դեմ մահափորձի պատվիրատուին: