Հայաստանում ներկա քաղաքական իրավիճակն անկանխատեսելի է: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց արձակագիր Հովիկ Վարդումյանը:
«Մի քանի օր առաջ ես չէի կասկածում, որ բողոքի ակցիաները դրական արդյունք կտան, քանի որ բնակչության մեծ մասն իշխանափոխություն է պահանջում, բայց ոչ բոլորին է հաջողվում գալ Ազատության հրապարակ»,-նշեց նա, միաժամանակ ընդգծելով, որ դրականորեն է տրամադրված հանրահավաքների նկատմամբ, քանի որ նրանք համազգային բնույթ են կրում:
Նրա խոսքով՝ ոչ ոքի հայտնի չէ, ինչով այդ ամենը կավարտվի, այնտեղ չկան ոչ մաթեմատիկոսներ, ոչ՝ մարգարեներ: «Ուղղակի ասպարեզում այնպիսի մարդիկ են հայտնվել, որոնց ազնվությանը ես կասկածում եմ»,-նշեց Վարդումյանը՝ հավելելով, որ դա ողբերգություն է, որի պատճառով ինքը չի կարողանում հանգիստ քնել: «Օրինակ, ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանին, մի անգամ ինքն արդեն ցուցադրել է իրեն»,-ամփոփեց արձակագիրը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























