Արվեստի յուրաքանչյուր գործիչ պետք է լինի ժողովրդի հետ, այլ ոչ թե մյուսներին տրորի ցեխի մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդական երգի «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նրա խոսքով՝ փաստացի ամեն օր լինում էԱզատության հրապարակում, փորձում է «ձեռքը զարկերակի վրա պահել»: «Ասում են, որ ես աջակցում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես նրա հետ մտերիմ հարաբերություններ ունեմ եւ մեր համույթին նա աջակցում է: Այդուհանդերձ, ես աջակցում եմ ժողովրդին, ոչ թե՝ նրան»,-նշեց Գինոսյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդը բողոքում է, քանի որ գիտակցում է, որ այսպես շարունակվել այլեւս չի կարող:




























