Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի ատում ժողովրդին, նա որոշակի քայլերի կդիմի ունեցածը պահպանելու համար: Այդ մասին այսօր` մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է  գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

«Մեզ համար հեշտ չի եղել հայրենիքի համար պայքարելը, Ղարաբաղն ազատագրելը, եւ դժվար է համակերպվել, որ ինչ-որ «խումբ» մեր պետությունը վերածել է «խոպանի» եւ կրծում է ազգին», - նշել է գեղանկարիչը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է օպտիմալ ելք գտնել ստեղծված իրավիճակից: Ինչ վերաբերում է հայ մտավորականությանը, ապա  «մտավորականությունը պետք է իր տեղում լինի եւ չվախենա որեւէ բան ասելուց»: