«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում այսօր` մարտի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիայի Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի նպատակն է ծանոթանալ Դանիայում գործող սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության նկատմամբ վերահսկողության համակարգերին եւ սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության հաստատությունների դերը Եվրոպական ժամանակակակից հասարակությունում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը կծանոթանա նաեւ այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես սննդամթերքի անվտանգության բնագավառում: