Տարեց մոսկվացին սղոցարանում ստացած հրեշավոր վնասվածքից հետո կենդանի է մնացել: Երկու մետրանոց փայտը խրվել է նրա գլխի մեջ՝ հրաշքով չվնասելով ուղեղը:
Ձեռնարկությունում հերթապահության ժամանակ Ալեքսանդր Դեգտյարեւը որոշել է ձողափայտեր կտրատել տան համար, սակայն հաստոցը հանկարծակի լռվել է: Երբ տղամարդը կռացել է եւ փորձել ուղղել ծառի կտորը, ձողափայտը թուրս է թռել եւ խրվել նրա գլխի մեջ, հաղորդում է Dni.ru-ն:
Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Նախքան ձողափայտը գլխից հանելը, վիրաբույժները ստիպված են եղել սղոցել դուրս ցցված հատվածները: Այդ ընթացքում տղամարդու գիտակցությունը տեղն է եղել եւ նա խոսել է վիրաբույժների հետ: Նրա գլխի մեջ խրված փայտի կտորն ընդամենը մի քանի սմ է հեռու եղել ուղեղից եւ քներակից:
Փայտի կտորը կտրել է նրա վզի եւ դեմքի մկանները եւ Ալեքսանդրը նորից սկսում է խոսել սովորել:



























