Բոլոր հարցադրումները փորձում եք քաղաքական տիրույթ տանել։ Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է մի օր էլ ինքն այցելի Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին։
Հարցին, թե զուտ մարդկայնորեն կայցելի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՝ ոչ, Մուկուչյանը պատասխանեց. «Եկեք, իմ մարդկային արժանիքները մի քննարկեք էլի։ Դա ճիշտ չէ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























