Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։ Ջերմ եւ կառուցողական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են հայ–եգիպտական տարաբնույթ հարաբերություններին վերաբերող հարցեր` բարձր գնահատելով այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը: Երկուստեք կարեւորվել է քաղաքակրթությունների միջեւ երկխոսության խրախուսումը։
ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։
Նշենք, որ Վակուֆների նախարարությունը տնօրինում է կրոնական հաստատություններին պատկանող կալվածքները, որոնք դարեր շարունակ գոյացել են նվիրատվություններից։




























