Հյուսիսային Օսիայի լեռնագագաթներից մեկն անվանել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի անունով։

Ինչպես հաղորդվում է Հյուսիսային Օսիայի լեռնագնացության ֆեդերացիայի նախագահ Կազբեկ Խամիցաեւը,  30 օս մարզիկներ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հիշատակին նվաճել են 3695 մ բարձրությամբ նախկինում անանուն գագաթը, որը  տեղակայված  է Իլյա-դոն գետի  կիրճում՝ Կովկասյան  լեռնաշղթայի հարավային լանջին, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Լեռնագնացների մի խումբ հանրապետության գլխավոր Թեյմուրազ Մամսուրովի  անունով խնդրանք է  ուղղել՝  գագաթն Ուգո Չավեսի անունով կոչելու մասին, ով մեծ դեր ունի Հարավային Օսեթիայի սուվերենության  ճանաչման գործում։  Գագաթին տեղակայված է  Ուգո Չավեսի դիմանկարը, ավելի ուշ խումբը  ծրագրում է կրկին վերադառնալ գագաթ եւ  այնտեղ տեղադրել սալիկ՝ հետեւյալ տեքստով. «Ուգո Չավեսի հիշատակին»։

Ուգո Չավեսը վախճանվել է մարտի  5-ին կյանքի 59-րդ տարում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո։