Բրիտանիայի Սթելիբրիջ քաղաքի բնակիչ 39-ամյա Էնդրյու Ուորլդը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով առնանդամ է ստացել բժիշկներից, քանի որ նա ծնվել է առանց այդ օրգանի: Լոնդոնի համալսարանի քոլեժի բժիշկները բարդ երեք փուլից բաղկացած վիրահատություն են իրականացրել, որի արդյունքում վերականգնել են տղամարդու օրգանը՝ նրա թեւից վերցված մաշկից եւ արյունատար անոթներից:

Արհեստական ճանապարհով ստեղծված օրգանն ունակ է կատարել բոլոր հիմնական ֆունկցիաները՝ միզելու եւ սեքսուալ բնույթի:

Հետաքրքրական է, որ թեեւ նման կարեւոր օրգանի բացակայությանը, Ուորլդը, իր իսկ խոսքով, հաջողացրել է գայթակցել ավելի քան 100 կանանց, որոնց մեծ մասի հետ իր հարաբերություններն անվանել է կարճ արկածներ, հաղորդում է «Ռոսբալտը»:

«Թմրանյութերի օգտագործումը (Ուորլդը դրանք օգտագործում էր դեպրեսիայի դեմ) իդեալական շղարշ էր: Ես կարող էի ասել, որ այսօր սեքսի առումով այսօր իմ բարձրության վրա չեմ լինի: Իմ անկողնում ավելի քան 100 կին է եղել: Նրանցից ոմանք եղել են մեկ գիշերով, մյուսների հետ երկարատեւ հարաբերություններ եմ պահպանել: Աղջիկներին հմայում էր այն, որ ես ինտիմ հարաբերությունները ծանոթության գլխավոր նպատակը չէի համարում»,-ասել է անգլիացին: