Բժիշկ-դիետոլոգները խորհուրդ են տալիս հույս չդնել դիետայից ստացած արդյունքների վրա, քանի որ դրանք կարող են կարճաժամկետ լինել, այլ որոշել քաղցի իրական պատճառը եւ «վերադաստիարակել» օրգանիզմը` մինչեւ ամառ ավելորդ քաշից ազատվելու համար, հաղորդում է zdravoe.com-ը:

Մասնագետների կարծիքով` խելամիտ սննդակարգի բացակայությունն  ու հավասարակշռված ֆիզիկական ակտիվությունը հանգեցնում են ավելորդ քաշի ձեռքբերման, որից ազատվելու համար անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ: Դիետոլգները նշել են, որ անհրաժեշտ է օրգանիզմն այնպես «վերադաստիարակել», որ սննդի մեծ մասը մարդու կողմից օգտագործվի օրվա առաջին կեսին: Բացի այդ, կարեւոր է, որ մարդու օրվա չափաբաժնում լինեն անհրաժեշտ վիտամիններն ու էլեմենտները, ինչպես նաեւ կարեւոր է ֆիզիկական ակտիվության առկայություն:

Գիտնականները պնդել են, որ դիետաների մեծ մասը ժամանակավոր արդյունք ունեն սահմանափակ ժամանակի պատճառով, դրա համար անհրաժեշտ է օրգանիզմին վարժեցնել «միշտ տոնուսի մեջ լինել», որ կրկին ավելորդ կիլոգրամներ ի հայտ չգան, գրում է «ԱիՖ»-ը: