Թեեւ Երեւանի ավագանու ընտրություններին ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուն հաշված օրեր են մնացել, բայց «Ազատություն» կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել եւ քննարկում է` մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Նրանից մեկնաբանություն խնդրեցինք նաեւ հետընտրական զարգացումների վերաբերյալ, թե ինչպես է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դիմելը, ինչին ի պատասխան նա հայտնեց. «Ես դա չեմ գնահատում, ես հարգում եմ նրա իրավունքն ու պարտականությունը եւ ես հարգում եմ ցանկացած որոշում»:

Իսկ երբ փորձեցինք ճշտել նրա հետագա անելիքները, մասնավորապես` ինչ գործուղումների մեջ է, հնարավոր է արտերկրում աշխատանքի առաջարկ է ստացել, նա ասաց «առանց մեկնաբանության»: