ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն` 2013 թվականի հունվար փետրվարին Հայաստանից մեկնածների եւ ժամանածների թվի տարբերությունը` բացասական սալդոն կազմել 22 հազար 122 մարդ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Սա 7 հազար 728-ով ավելին է, քան անցած տարվա նույն ցուցանիշը: Այլ կերպ ասած, այս տարվա առաջին երկու ամիսներին ՀՀ-ից անվերադարձ հեռացածների թիվը անցած տավա համեմատ` աճել է ավելի քան 56 տոկոսով»,- գրում է «Հայկական ժամանակը»: