Մարտի 19-ին, ժամը 03:57-ին տեղեկություն է ստացվել, որ Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մուտքի մոտ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել` 04:21-ին:

Այրվել է «ԲՄՎ» մակնիշի 010 ՏՏ 02 պ/հ ավտոմեքենայի սրահը (վարորդ` Իրադ Բարաքար, Հորդանանի քաղաքացի):