Պտավոր զգեստներն ու ձեռքի կարի մեքենան Հյուսիսային Կորեայում 2012թ. առավել մեծ պահանջարկ վայելող ապրանքների թվում են: Ցուցակը կազմել են հարավկորեական վերլուծաբանները:
AFP-ն գրում է, որ պտավոր զգեստն այդ ցուցակում հայտնվել է Լի Սոլ Չժուի՝ Կիմ Չեն Ընի կնոջ շնորհիվ, որը հյուսիսկորեական հեռուստատեսությամբ հեռարձակվող միջոցառումներից մեկի ժամանակ նմանատիպ զգեստ էր հագել:
«Հյուսիսկորեացի երիտասարդ կանայք հետաքրքրված են առաջին տիկնոջ ոճով եւ փորձում են ընդօրինակել»,- ասել է Samsung ընկերության տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատողը: Ինստիտուտը 2010թ.-ից զբաղվում է Հյուսիսային Կորեայի սպառողական թոփ-10 ապրանքների ուսումնասիրությամբ:
Ձեռքի մսաղացների մեծ պահանջարկը պայմանավորված է գյուղական վայրերում էլեկտրականության հաճախակի անջատումներով:




























