Սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը կանխող յոթ գործոնները նաեւ կարող են օգնել` կանխել քացկեղը: Այսպիսի եզրահանգման են եկել Ամերիկայի սրտաբանական ասոցիացիայի գիտնականները: Հետազոտողների եզրահանգումները հրապարակվել են Circulation ամսագրում:
Փորձագետները սրտի առողջության համար պայամաններ համարել են. Պահպանել ֆիզիակական ակտիվությունը, օգտագործել առողջ սնունդ, վերահսկել խոլեստերինի եւ ճնշման մակարդակը, կարգավորել արյան մեջ շաքարի պարունակության ցուցանիշները, չծխել:
Հետազոտողների տվյալներով` այս յոթ գործոններին հետեւելուց քաղցկեղի զարգացման ռիսկը կրճատվում է 51%-ով: Չորս պայմանների պահպանման դեպքում ռիսկը կրճատվում է 33%-ով, իսկ մեկ-երկու պայմանների պահպանման դեպքում` 21%-ով: Ընդ որում, եթե մարդը ծխում է, ապա մյուս բոլոր պայմանների պահպանման դեպքում ռիսկը կկրճատվի ընդամենը 25%-ով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ ավելի քան 13,2 հազար բնակիչ:




























