Մարտի 24- 26-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը լրագրողական այցելություն է կազմակերպում Տավուշի մարզ՝ սահմանամերձ գյուղերի խնդիրները լուսաբանելու համար:
Տավուշը Հայաստանի այն մարզերից է, որը 352 կմ հյուսիսում եւ արեւելքում սահմանակից է Ադրբեջանին եւ սահմանամերձ գյուղերը պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից: Բացի գնդակոծություններից, գյուղերում առկա են նաեւ բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց վերհանումը կսեւեռի պատասխանատու կառույցների եւ հասարակության ուշադրությունը այդ հարցերի վրա:
Լրագրողական այցելության մասնակիցները հանդիպումներ կունենան սահմանամերձ գյուղերի գյուղապետերի, փորձագետների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ, կլինեն սահմանամերձ Չինարի, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, որտեղ նշված խնդիրներն ավելի սուր են արտահայտված: Այցելությանը մասնակցելու համար հայաստանյան լրատվամիջոցների լրագրողները մարզի սահմանամերձ գյուղերում մասնավոր խնդիր ուսումնասիրելու եւ այն լուսաբանելու հայտ-առաջարկ պետք է ներկայացնեն ՊԽԼՒ հայաստանյան գրասենյակ՝ [email protected] էլ-փոստի հասցեին մինչեւ 2013 թվականի մարտի 22-ը:
Հայտ-առաջարկի ձեւը կցված է առանձին: Այցելությանը մասնակցելու համար կընտրվեն լավագույն 7 առաջարկները եւ դիմորդները: Նախապատվություն կտրվի սահմանամերձ շրջաններում բնակվող կանանց եւ երիտասարդների խնդիրներին առնչվող առաջարկներին:
ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը հոգալու է տրանսպորտի, սննդի եւ կեցության ծախսերը: Զգուշացնում ենք, որ գյուղերում իրավիճակը լարված է, հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարը եւ ՊԽԼԻ-ն պատասխանատվություն չի կարող կրել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների համար:
Լրագրողական այցելությունը կազմակերպվում է ՊԽԼԻ Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:




























