Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան առաջիկայում կառավարությանը ներկայացնելու է Ճանապարհային նշանների վերականգման, փիլիսոփայությունը փոխելու հայեցակարգը: Այս մասին, այսօր` մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ օրվա տարբեր ժամերի տարբեր խաչմերուկներում երթեւեկության տարբեր ինտեսիվություն է նկատվում, տրանսպորտի քանակն ութ անգամ գերազանցում է նորմայից: Նրա խոսքով՝ լավ կլիներ, որ հետիոտնները մի փոքր ավելի արագ քայլեին:
«Վարորդների կողմից նկատվում է հետիոտններին զիջելու մշակույթի առաջընթաց: Բայց տեսնում ենք, որ հետիոտնը դանդաղ անցնում է: Բայց չէ, որ երբ նրան զիջում են, նրա հետեւից մի ամբողջ մեքենաների շարք է շարվում»,- ասաց Հայկ Սարգսյանը:


























