Ի տարբերություն նախկին իշխանությունների, Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի են գնահատում ազգային շահերը, ուստի թուրք-ադրբեջանական ազդեցությունը երկրում ընկալվումէ  որպես սպառնալիք: Այդ մասին մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

«Վրաստանում իշխանության գալուց հետո Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը փորձեց բոլորովին այլ քաղաքականություն իրականացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերում, ինչը հարուցեց երկրի նախկին իշխանությունների դժգոհությունը»«- նել է փորձագետը: Նրա խոսքով, ներկայիս իշխանությունները ենթարկվում են նախագահ Սահակաշվիլիի թիմի քննադատությանը` իբր այդ քաղաքականությունը հակասում է Վրաստանի եվրաինտեգրմանը, նաեւ տարածաշրջանային որոշ երկրների հետ բարիդրացիական հարաբերություններին: 

«Լարվածությունը վրաց-ադրբեջանական հարաբերություններում, իհարկե, մեզ ձեռնտու է, քանի որ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել տարածաշրջանային տեսանկյունից: Վերջին շրջանում լարվածություն է նկատվում նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում` կապված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետ, կան հակասություններ նաեւ էներգետիկ բլոկում եւ Եվրամիության հարցում»,- նշել է Էրոյանցը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ փորձագետի, այժմ մենք ձեռնտու վիճակում ենք: «Կա աբխազական երկաթուղու բացման մեծ հնարավորություն: Դա շատ կարեւոր է ոչ միայն մեր, այլեւս Վրաստանի եւ Ռուսաստանի համար:Լ Եթե Վրաստանի նոր իշխանությունները գնան հարաբերությունների լավացման ռուսաստանի հետ, Ադրբեջանը կկորցնի էներգետիկ առաջատարոթյունը, որ ունի Վրաստանում, ինչը կհանգեցնի թուրք-ադրբեջանական գործոնի թուլացման»,- նշել է նա: