Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը ամերիկյան The Athlantic ամսագրին տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը ամերիկյան The Athlantic ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավտորիտար ղեկավար է եւ ժողովրդավարությունն ընկալում է որպես «ավտոբուսային ճանապարհուրդոթյուն»։ Հորդանանի թագավորը հիշատակել է Էրդողանի՝ «ժողովրդավարությունը մի մեքենա է, ավտոբուս է, եւ երբ հասնում ես կանգառին, իջնում ես» խոսքերը։
Նշվում է, որ հորդանանի թագավորի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի առաջիկա շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Հորդանանի թագավորը 2 շաբաթ առաջ այցելել էր Թուրքիա։




























