Գերմանական «Siemens» կոնցեռնը մտադիր է երեք ձեռնարկություններում 1,2-1,4 հազ. մարդ կրճատել միջոցների տնտեսման նպատակով, հաղորդում է «Bloomberg»-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Ներկայումս ընկերությունը բանակցություններ է վարում պրոֆմիությունների ներկայացուցիչների հետ: Կրճատումները նախատեսվում են Էրլանգենի, Օֆենբախի եւ Լայպցիգի գործարաններում:
Ընկերության ղեկավար Փիթեր Լյոշերը հայտարարել է մոտ վեց մլրդ եվրոյի տնտեսման ծրագրի մասին: Կրճատումների հստակ ծավալը դեռեւս վերջնականապես որոշված չէ:
«Siemens AG»-ն հիմնադրվել է 1847թ-ին եւ համարվում է էլեկտրատեխնիկայի ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության գլխավոր գրասենյակները գտնվում են Բեռլինում եւ Մյունխենում, աշխատակիցների թիվը գերազանցում է 400 հազարը:



























