Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը բրիտանական զինանձնակազմի համար միլիոն եվրո են ուղարկել Կիպրոս՝ բանկոմատների չգործելու դեպքում զինծառայողներին կանխիկ գումարով ապահովելու համար:

Bloomberg-ը հիշեցնում է, որ Կիպրոսի բանկերը փակ կմնան առնվազն մինչեւ մարտի 21-ը:

Բրիտանական բանակը կղզում երկու ռազմակայան ունի՝ հետեւակային ջոկատով եւ ուղեկցող ուժերով: Բացի այդ, բրիտանացի զինծառայողները մասնակցում են Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղարարական առաքելությանը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կղզում աշխատող իրենց քաղաքացիների հնարավոր կորուստները կփոխհատուցեն, եթե նման կորուստներ լինեն բանկային ավանդները լրացուցիչ հարկման ենթարկելու ծրագրերի հետեւանքով:

Հիշեցնենք, կղզի-պետության խորհրդարանը մարտի 19-ին դեմ էր քվեարկել բանկային ավանդների հարկմանը: Դա այն պայմանն էր, որի դեպքում ԵՄ-ն պատրաստ էր կղզուն 10 մլրդ եվրոյի վարկ տրամադրել՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: