Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր կկնքեն:

Համաձայնագրի կնքմանը թույլտվություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում;

Պետությունների միջեւ կնքվող եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը հանդիսանում են ընդհանուր հարկային համաձայնագրեր, որոնք, որպես կանոն, ընդգրկում են հարկման ոլորտում համագործակցությանը վերաբերող բոլոր հարցերը: Նման համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունենում պետությունների կողմից իրականացվող ամբողջ արտաքին տնտեսական քաղաքականության վրա: