Մարտի 19-ին« ժամը 09:37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի 18 շենքի բնակարանի բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը:
Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել 48-ամյա Լիաննա Ե.-ին:




























