Թուրքիայի մայրաքաղաքում` Անկարայում, Արդարադատության նախարարության եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության գլխավոր գրասենյակի դիմաց համաժամանակյա պայթյուններ են որոտացել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Անկարայում, մարտի 19-ի երեկոյան, Արդարադատության նախարարության շենքի մուտքի մոտ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի դիմաց անհայտ անձը կամ անձիք նետել են նռնակներ:
Համաժամանակյա պայթյունների հետեւանքով վիրավորվել են 2 մարդ, որոնցից մեկը` պաշտոնյա:
Պայթյուններից անմիջապես հետո դեպքի վայր մեկնած իրավապահները եւ պայթուցիկ նյութերի մասնագետները սկսել են ուսումնասիրություններ իրականացնել:




























