Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետում կանխվել է Վրաստան ոսկյա զարդերի մաքսանենգ ներմուծման փորձը։
Ինչպես հաղորդել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից, Ադրբեջանի քաղաքացին՝ շրջանցելով մաքսային ընթացակարգերը, փորձել է երկիր ներկրել թանկարժեք քարերով՝ ենթադրաբար՝ ադամանդներով, ոսկյա զարդեր։
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», Եկամուտների ծառայության մաքսային բաժանմունքի աշխատակիցների հայտնաբերած ապրանքն ուղարկվել է փորձաքննության՝ մաքսային գինը պարզելու համար։




























