Հայաստանի գյուղատնտեսության փախնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր՝ մարտի 20-ին, ընդունել է «Ջոն Դիր» («John Deere») ընկերության ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դիրք Սթրաթմանի գլխավորած պատվիրակությանը:
«John Deere»-ը գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխահային ճանաչում ունեցող կազմակերպություն է , որը թողարկում է գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, մատուցում է խորհրդատվություն: «John Deere»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականից եւ կազմակերպության գործընկեր է համարվում «Քարդ Ագրոսերվիս» ընկերությունը:
Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության տեխնիկայի թարմացումն այսօր հրամայական է, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոմից իրականացվում են աշխատանքներ նորագույն գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերլու եւ Հայաստան ներկրելու ուղությամբ: Նա նշել է նաեւ, որ մեր հանրապետության առանձնահատկություններից ելնելով անհարժեշտ համակողմանի ուսումնասիրել թե տեխնիկայի ընտրության, թե շահագործման արդյունավետության հարցերը:
Սթրաթմանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ հակիճ ներկայացրել է կազմակերպության գործունեությունը` շեշտելով, որ Եվրոպայի 14 երկրների շուրջ 70 գործարաններ արտադրում են ամենատարբեր տեսակի գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական գործիքներ եւ սարքավորումներ:
«John Deere»-ը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ծավալել գործունեություն եւ այդ նպատակով ցանկանում է ստանալ ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի կարիքների մասին տեղեկատվություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով իրականացնել որոշակի ուսումնասիրություններ գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ, որի հիման վրա էլ «John Deere»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի կոնկրետ առաջարկություններ` արտադրանքի ձեռքբերման պայմանների, ֆինանասավորման, ուսուցման, պահեսատմասերով ապահովման եւ այլնի մասին:
Հայաստանում ներկայումս շահագործվում է «John Deere» կազմակերպության արտադրության շուրջ 70 անվանում գյուղտեխնիկա:




























