Փարիզում, այսօր՝ մարտի 20-ին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը տեղեկատվություն կտրամադրեն Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին:
Սպասվում է, որ վերը նշված հանձնաժողովը կընդունի նաեւ Թուրքիայի հետ հետմոնիթորինգային երկխոսության վերաբերյալ զեկույցը: Օրակարգում ընդգրկված են նաեւ Ռուսաստանի հարցով նոր համազեկուցող նշանակելու, ինչպես նաեւ Ադրբեջանում վերջին ներքաղաքական իրավիճակի հարցերը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Ստրասբուրգում ապրիլի 22-26-ին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում:




























