Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք ապօրինաբար հատել էին հայ-ադրբեջանական սահմանը:

Հանձնման արարողությունը կայացել է մարտի 20-ին, ժամը 15-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի շրջանում (ԱՀ Թովուզի շրջանի սահմանին): Քաղաքացիական անձանց արտահանձնումը կայացել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների ներկայացուցիչների միջնորդությամբ:

Մնացական Սարգսի Քառյանը` Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ, 1926թ. ծնված, սահմանը հատել էր մարտի 16-ին, իսկ Անահիտ Համազասպի Առաքելյանը` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված, սահմանը հատել էր մարտի 17-ին: