ՀԱՊԿ անդամ-պետությունների քաղաքագետներն ու փորձագետները, նաեւ տեղեկատվական-վերլուծական կառույցների ղեկավարները, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի կազմում, մարտի 26-ին ԲԻշքեկում կհավաքվեն կլոր սեղանի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Կլոր սեղանը կայանալու է «ՀԱՊԿ-ն եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման հարցերը» թեմայով եւ կազմակերպվել է ՀԱՊԿ Քարտուղարության, Ղրղըզստանի ԱԳՆ-ի եւ Պաշտպանության խորհրդի կողմից: Միջոցառմանը մանսակցելու է նաեւ ՀԱՊկ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: