Հավանական է, որ «Ազատ դեմոկրատները» չմասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Նա նշեց, որ մինչ այս կուսակցությունում եղել են լուրջ քննարկումներ, քննարկել են առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը եւ, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի ընտրություններին: «Մենք միշտ կողմնակից ենք եղել ընդդիմադիր դաշտի միավորմանը եւ կարծում ենք` միայն միավորման պարագայում հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը, հակառակ պարագայում` ընդդիմադիր ձայները պարզապես տրոհվում են և որևէ արդյունքի չեն հանգեցնում: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով մենք հնարավոր է չմասնակցենք»,- ասաց մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության հետ միավորվելու մասին լուրերին, ապա նա նշեց, որ քննարկումներ եղել են, բայց ոչ ավելին:




























