Ռեժիսոր Նիկիտա Միխալկովն վերընտրվել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Քվեարկությունը կայացել է մարտի 21-ին` կազմակերպության 9-րդ համագումարի շրջանակներում, որն ընթանում է Մոսկվայի Կինոյի տանը: Միխալկովի թեկնածությանը կողմ է արտահայտվել 361 պատվիրակ, դեմ միայն 15-ը, եւս 11 պատվիրակ ձեռնպահ է քվեարկել:
Կազմակերպության նախագահի պաշտոնին հավակնում էին նաեւ Վադիմ Աբդռաշիտովն ու Վլադիմիր Գրամմատիկովը:
Միխալկովի թեկնածությունն աջակցել է նաեւ Կարեն Շախնազարովը, իսկ կինոռեժիսոր Վալերի Լոնսկոյն առաջարկել է Միխալկովին հավերժ նախագահ ընտրել: «Որքա՞ն կարելի է ժողովրդավարություն խաղալ»,- ասել է նա:



























