Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր պաշտոնապես հաստատել է, որ պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկի հետ:
Սակայն հոլանդացի մասնագետը կարող է անցնել իր պարտականությունների կատարմանը միայն օգոստոսի 1-ից, քանի որ մինչ այդ գործող պայմանագիր ունի Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:
Ինչպես հաղորդել է Հիդդինկի գործակալ Կես վան Նյուվենհայզենը, համաձայնությունը ստորագրվել է երկու տարով եւ երկու տարի երկարացնելու հնարավորությամբ:



























